26 նոյեմբերի 2020 - 13:22 AMT
Մեսրոպ Մեսրոպյանը՝ Կոտայքի մարզպետ

Հանրային ծառայությունները կարգավոող հանձնաժողովի նախկին անդամ Մեսրոպ Մեսրոպյանը Կառավարության որոշմամբ նշանակվել է Կոտայքի մարզպետ։

Մեսրոպյանի լիազորությունները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում դադարեցվել էին նոյեմբերի 24-ին` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ։ Մեսրոպ Մեսրոպյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել նոյեմբերի 16-ին։

Նա ՀԾԿՀ անդամ էր ընտրվել 2019 թվականի մայիսին, Մեսրոպյանի թեկնածությունն ԱԺ ներկայացրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կոտայքի մարզպետի պաշտոնը թափուր էր մնացել 2020թ–ի հուլիսի 30-ից, երբ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել էր ՀՀ շրջակա միջավայրի նախարար։