26 նոյեմբերի 2020 - 14:52 AMT
Կոսաչով․ ԼՂ գծով Ֆրանսիայի Սենատի բանաձևը խորհրդատվական էլ կմնա

ՌԴ Դաշնութան խորհրդի միջազգային կմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին Ֆրանսիայի Սենատի բանաձևը խորհրդատվական էլ կմնա Ֆրանսիայի կառավարության համար։

«Որքան պարադոքսալ հնչի, կասկածներ ունեմ, որ Ֆրանսիայի Սենատի որոշումն ոչ այնքան Լեռնային Ղարաբաղի մասին է, հասկանալով հանդերձ մեր ֆրանսիացի գործընկերների անկեղծ զգացմունքները, այլ նաև Թուրքիայի»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա հավելել է, որ վերջին շաբաթներին ֆրանս-թուրքական հարաբերությունները մի շարք հանգամանքների բերումով գրեթե զրոյացան, գործը հասավ ամենաբարձր մակարդակով վիրավորական բնույթի արտահայտությունների փոխանակմանը։

«Մինչդեռ հայտնի է, որ Թուրքիան, լինելով ԵԱՀԿ ՄԽ անդամ, ԼՂ հարցում որդեգրել է բացահայտ ադրբեջանամետ դիրքորոշում։ Եվ այս առումով ավանդական համակրանքը հայերի հանդեպ ֆրանսիական հանրության շրջանում հավելվեց արդեն ֆրանսիացի քաղաքական գործիչների մոտ կուտակված նյարդայնությանը՝ կապված Թուրքիայի վարքագծի հետ միջազգային գործերում»,-ասել է Կոսաչովը։

Ըստ ռուս քաղաքական գործչի, Սենատի միահամուռ դիրքորոշումը վկայում է, որ Ֆրանսիան ևս պատրաստ է կտրուկ քաղաքական քայլերի, բայց առայժմ, սա դեռ ցուցադրություն է։ «Կասկած չկա, որ այս նախաձեռնությունը խորհրդատվական էլ կմնա»,-ասել է նա։

«Գուցե այդպես ավելի լավ լինի՝ այնուամենայնիվ իրավիճակը ԼՂ շորջ պետք է մնա հայ-ադրբեջանական քաղաքական երկխոսաության առարկան։ Առանց վերջնագրերի և ուժային սցենարների»,-ասել է նա։

Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագիծ է ընդունել։ Սենատի ընդունած նախագժով Ֆրանսիայի կառավարությանն առաջարկվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։Քվեարկությանը մասնակցել է Սենատի 306 անդամ, դեմ է եղել նրանցից միայն մեկը։ Բանաձևը ներկայացրել էին սենատորներ Բրունո Ռետայոն, Պատրիկոի Մաննեն, Էրվե Մարսելը, Ալիան Աղասսին և Գիլյոմ Գոնտարդը:

Բանաձևը նաև դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան Արցախի դեմ, որն իրականացվել է Թուրքիայի և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ, ինչպես նաև պահանջում է դուրս բերել ադրբեջանական զորքերը սեպտեմբերի 27-ից հետո զբաղեցրած տարածքներից։

Photo. Ria Novosti