26 նոյեմբերի 2020 - 19:45 AMT
Վահան Քերոբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարար

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Menu Group ընկերության հիմնադիր և սեփականատեր Վահան Քերոբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարար։

Ընկերությունը սննդի առաքման ծառայություն է մատուցում, աշխատում է նաև վրացական, ուկրաինական և բելառուսական շուկաներում։

Նոյեմբերի 23-ի էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ազատման դիմում էր ներկայացրել։

Ավելի վաղ պատերազմի դադարեցման համաձայնությունից հետո հրաժարական էին ներկայացրել կամ աշխատանքից ազատվել նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։