Ադրբեջանն ակնհայտ ժամանակ է ձգում՝ մարմինների և գերիների փոխանակման առնչությամբ։ Այս մասին ասել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ իր ենթադրությամբ նպատակը հայաստանյան լավածության վրա լրացուցիչ ազդեցություն ունենալը և հայերի շրջանում հոգեբանական տառապանքներն ավելի խորացնելն է։
«Առավոտի» փոխանցմամբ՝ Բեգլարյանն ասել է, որ իրենց վերլուծությամբ՝ ադրբեջանական կողմում մոտ 50-60 ռազմագերի կա. «Բայց մոտ 30-ի ինքնությունն ենք կարողացել պարզել: Իսկ քաղաքացիական անձանց շրջանում 11 մահվան դեպք կա: 7-ի մարմինները վերադարձվել են»:
Նրա խոսքով՝ ապացույցներ կան, որ գերիներին պատկերող ռազմական հանցագործությունների տեսանյութերն ու լուսանկարներն Ադրբեջան պետության ուղիղ կազմակերպման և վերահսկողության հետևանք են: Դրանք հրապարակող էջերն ադրբեջանական պետական մարմինների հետ են կապված։
Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը Լեռնային Ղարաբաղում թուրք-ադրբեջանական ուժերի սանձազերծած պատերազմ է ընթացել։ Այն ավարտվել է նոյեմբերի 10-ի ՀՀ, ՌԴ, Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությամբ։ Այդ հայտարարության կետերից մեկով կողմերը պետք է փոխանակեն զոհվածների մարմիններն ու գերիներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայնել է, որ գերիների փոխանակումը կկատարվի մարմինների փոխանակումից հետո։ Այդ գործընթացը սկսված է։