27 նոյեմբերի 2020 - 18:51 AMT
ՀՀ-ում հավաքների ազատության արգելքը վերացվել է

Հայաստանում հավաքների ազատության արգելքը վերացված է, հայտնել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։

Նա նշել է, որ Վարչական դատարանը բավարարել է իր, ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանի և իրավաբան Վահե Գրիգորյանի ներկայացրած հայցով միջանկյալ միջոց կիրառելու դիմումը:

ՀՀ-ում սեպտեմբերի 27-ից ռազմական դրություն է։ Նոյեմբերի 10-ի՝ պատերազմի դադարեցման համաձայնագրից հետո երկրում պարբերաբար բողոքի ցույցեր են ընթանում՝ վարչապետ Փաշինայնի հրաժարականի պահանջով, ինչը, սակայն, արգելվում էր։