28 նոյեմբերի 2020 - 14:24 AMT
Կալանավայրում վարչապետի հրաժարականը պահանջող Վերմիշյանը դադարեցրել է հացադուլը

Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ, «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ գտնվող Վահագն Վերմիշյանը նոյեմբերի 28-ի առավոտյան դադարեցրել է հացադուլը։ Նա հացադուլ էր հայտարարել նոյեմբերի 25-ից՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Տեղեկությունը հաստատել է քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը՝ նշելով, որ կալանավորի հետ տարվել են բացատրական աշխատանքներ, գրում է «Առավոտը»։

Վերմիշյանի առողջական վիճակը բավարար է։

Վահագն Վերմիշյանը ձերբակալվել է 2020-ի փետրվարին, այնուհետև կալանավորվել։ Ըստ ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության՝ նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։