28 նոյեմբերի 2020 - 15:57 AMT
Ժամկետայինների հարազատները կրկին կառավարության շենքի մոտ են. Ուզում են հանդիպել վարչապետին

Նոյեմբերի 28-ին կառավարության շենքի մոտ շարունակվում է ժամկետային զինծառայողների հարազատների բողոքի ակցիան:

Նրանք արձակուրդ և պատշաճ բուժօգնություն են պահանջում զինծառայողների համար։

Քաղաքացիները ցանկանում են հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Մի քանի օր է՝ Արցախում ծառայողների հարազատները բողոքի ակցիա են անում ՊՆ-ի և կառավարության շենքերի մոտ՝ մատնանշելով զինծառայողների կեցության, հիգիենայի, բուժսպասարկման և այլ հրատապ հարցերը լուծելու անհրաժեշտությունը:

Ավելի վաղ վարչապետն ընդունել էր նրանց, լսել մտահոգությունները։ Ծնողները նշել են, որ գոհ չեն հանդիպման արդյունքներից և կրկին հավաքվել են կառավարության շենքի մոտ։