30 նոյեմբերի 2020 - 10:32 AMT
Դադիվանքի վանահայրը ժամանակավոր տեղափոխվել է Սբ Երրորդություն եկեղեցի

Դադիվանքի վանահայր քահանա Տեր Հովհաննես Հովհաննիսյանը կաթողիկոսի հրամանով ժամանակավոր տեղափոխվել է Սբ Երրորդություն եկեղեցի։ Այդ մասին տեղեկացնում է Սբ Երրորդություն եկեղեցու ֆեյսբուքյան էջը։

«Տեր Հայրն ունի որոշակի առողջական խնդիրներ, անհրաժեշտ բուժումներ ստանալուց հետո Տեր Հովհաննեսը կրկին վերադառնալու է Դադիվանք»,-ասվում է գրառման մեջ։

Պատերազմի դադարեցման վերաբերյալ ստորագրված հայտարարության համաձայն՝ հայկական կողմը դուրս է եկել Քարվաճառից։ Դադիվանքն արդեն գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո և դրան որևէ վտանգ չի սպառնում։ Մայր աթոռը հայտարարել էր, որ «ներկայիս վանքում կան մի քանի եկեղեցականներ, որոնք շարունակելու են սրբավայրում մատուցել իրենց աստվածպաշտությունը և կանոնավոր իրականացնել արարողությունները»: