30 նոյեմբերի 2020 - 13:52 AMT
SOAD-ի Chop Suey!-ը 1 մլրդ-ից ավելի դիտում ունի Youtube-ում

System of a Down խմբի Chop Suey! երգի տեսահոլովակը Youtube-ում 11 տարվա ընթացքում դիտվել է 1 մլրդ անգամից ավելի։

Սինգլը թողարկվել է 2001 թվականին՝ Toxicity ալբոմի շրջանակում, որից միայն ԱՄՆ-ում 2․7 մլն օրինակ է վաճառվել։

System of a Down-ը լիարժեք կազմով 2005-ից հետո առաջին անգամ 2020-ի նոյեմբերի 6-ին թողարկել է Protect The Land և Genocidal Humanoidz կատարումները, որոնք գրվել են Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիային աշխարհի ուշադրությունը հրավիրելու համար։