30 նոյեմբերի 2020 - 16:03 AMT
Ուրցաձորում աշխարհին անհայտ միջատ են գտել

Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում Գերմանիայի Էկոհամակարգերի հետազոտությունների ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են գիտությանն անհայտ միջատի տեսակ և այն անվանակոչել գյուղի պատվին՝ Depressaria urtsadzorensis։ Այս մասին հայտնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։

Սկզբնապես նմուշի պահպանման վիճակը ցույց է տվել, որ այն հիմնականում համապատասխանում է D. kondarella-ի և D. gaalhaszlerae-ի արտաքին տեսքին, սակայն օրգանների հետագա դիֆերենցիալ ախտորոշումը, ինչպես նաև ԴՆԹ-ի շտրիխ կոդավորումը ցույց է տվել, որ տեսակը գիտությանը դեռևս անհայտ նմուշ է:

2020-ի մայիսին գիտնականներ Հարթմութ Ռովեկը և Նիկոլայ Սավենկովը Արարատի մարզից հավաքել են միջատի մեկ էգ առանձնյակ:

Գյուղի հարակից տարածքը ճանաչված է որպես Թիթեռների ապրելավայրի կարևորագույն գոտի (Prime Butterfly Area)։