30 նոյեմբերի 2020 - 18:33 AMT
Միշուստինը Փաշինյանին տեղեկացրել է, որ ԵՄԽ նիստը հեռահար է անցկացվելու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Միշուստինը տեղեկացրել է, որ ելնելով համաճարակային իրավիճակից, դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որը դեկտեմբերի 4-ին պետք է կայանար Մոսկվայում, իրականացնելու հեռահար:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանը նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ գործուղվել է Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Հայաստանի վարչապետի այցը կազմակերպելու և անցկացնելու նպատակով:

Զրուցակիցները քննարկել են նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր: