30 նոյեմբերի 2020 - 18:33 AMT
«Ուրալյան ավիաուղիները» մեկնարկել է Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով կանոնավոր չվերթերը

Ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը նոյեմբերի 30-ից մեկնարկել է Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան) - Գյումրի («Շիրակ» օդանավակայան) - Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան) երթուղով կանոնավոր չվերթերը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի:

Ավիատոմսերի առկայության, ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է դիմել ավիաընկերությանը: