26 փետրվարի 2009 - 12:16 AMT
Երեւանում կկայանա համերգ Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությամբ
Փետրվարի 26-ին ֆիլհարմոնիայի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա էստրադային համերգ Հայաստանի տարբեր ազգային փոքրամասնությունները ներկայացնող երգիչների մասնակցությամբ: Համերգի 11 մասնակիցները երգերի օգնությամբ էստրադային ոճում կներկայցնեն իրենց մշակույթի առանձնահատկությունները:

Համերգի կազմակերպիչն է Հայաստանի մշակույթի նախարարությունը:--ԿԱ--