30 նոյեմբերի 2020 - 21:09 AMT
«Փառք հայ զինվորին» գրությամբ դպրոց է վերաբացվել Ստեփանակերտում

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում հերթական դպրոցն է բացվել` «Փառք հայ զինվորին» գրությամբ։ Այս մասին հայտնում է տելեգրամյան «Ինֆոտեկա24» ալիքը` կցելով լուսանկարը։

Դպրոցի պատին փակցվել է զոհված հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարը։

Օրերս Արցախում մեկ այլ դպրոց էր բացվել «Շնորհակալություն Ռուսաստանին» գրությամբ, աշակերտները ծածանել էին Արցախի և ՌԴ դրոշները, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկարը։ Սա խիստ քննադատությունների էր արժանացել, դարձել արցախցի-հայաստանցի տարաբաժանման առիթ։ Արցախի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանները դատապարտել էին արցախցիներին ուղղված ալիքը։