30 նոյեմբերի 2020 - 21:16 AMT
Հունան Պողոսյանը հրաժարական է տվել

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հրաժարականի մասին լուրը ճիշտ է։ Այս մասին, Aravot.am-ի փոխանցմամբ, հաստատել են Սյունիքի մարզպետարանի պատասխանատուները։

«Մարզպետը դիմում է ներկայացրել աշխատանքից ազատվելու համար, բայց շարունակում է պաշտոնավարել մինչև կառավարության որոշումը», - ասել է մարզպետի խորհրդական Արմինե Ավագյանը։

Հունան Պողոսյանը Սյունիքի մարզպետ էր նշանակվել 2018-ի հոկտեմբերին: