1 դեկտեմբերի 2020 - 12:41 AMT
Ոսկեպարից Բաղանիս շրջանցիկ ճանապարհի կառուցումն ավարտվել է

Ավարտվել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղից մինչև Բաղանիս նոր շրջանցիկ մոտ 1 կմ երկարությամբ ճանապարհի կառուցումը (հատված կմ0+000-կմ0+813, կմ0+000-կմ0+118)։ Այս հատվածը կառուցվել է երկու համայնքը միացնող ճանապարհն անվտանգ դարձնելու համար։

Իրականացվել են մեծ ծավալով հողային աշխատանքներ‚ տեղադրվել ջրահեռացման խողովակներ‚ ասֆալտբետոնե ծածկ‚ այլ աշխատանքներ։

Շրջանցիկ այս ճանապարհահատվածը կառուցվել է «Ճանապարհ» ՍՊԸ-ի կողմից և ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով։