Լուսավոր Հայաստան խմբակցության նախկին պատգամավոր, աշխատաքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը տեղեկացրել է, որ ընդհատում է բուժումը և տեղափոխվում Արցախ՝ ապրելու։
Նա նախարար էր նշանակվել 2018-ի հեղափոխությունից հետո, սակայն նոյեմբերին հրաժարական էր տվել՝ ԱԺ ընտրություններին մասնակցելու համար։ ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվել է 2020-ի օգոստոսին՝ առողջական խնդիրների պատճառով։
Թանդիլյանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին և տեղեկացրել որոշման մասին։ Հարությունյան խնդրել է դիտարկել մի քանի հնարավորություն։
«Այսօր արդեն Արցախում եմ և հետագա անելիքներիս մասին հնարավորություն կունենամ տեղեկացնելու։ Սակայն վստահ եմ՝ ինչպիսի ձևաչափով էլ լինի, ինչ կարգավիճակում էլ լինեմ, արդեն որոշել եմ իմ առաջիկա անելիքը՝ ապրել և ապրեցնել Արցախը հայերեն․․․»,- նշել է նա։
Թանդիլյանի խոսքով՝ հայկական կողմը պարտվել է ճակատամարտը, պատերազմը, սակայն, դեռ չի ավարտվել, «նոր ճակատամարտում պետք է ապրել, զարգանալ, հզորանալ՝ հանուն վերջնական հաղթանակի»։