2 դեկտեմբերի 2020 - 12:50 AMT
Վիտալի Բալասանյանը՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար

Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար: Նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 2-ին ստորագրել է հրամանագիրը։

Նշանակման առթիվ նախագահ Հարությունյանն ընդունել է Վիտալի Բալասանյանին: Քննարկվել են ստեղծված իրավիճակի հաղթահարման և Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությանը վերաբերող հարցեր:

Վիտալի Բալասանյանն ավելի վաղ զբաղեցնում էր այդ նույն պաշտոնը՝ 2016-ից մինչև 2019 թվականի հունիս։ Նա ազատվել էր պաշտոնից Արցախի այն ժամանակվա նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով։