2 դեկտեմբերի 2020 - 13:04 AMT
Covid-19-ով հոսպիտալացման սպասող քաղաքացիներ չկան

Դեկտեմբերի 2-ի դրությամբ կորոնավիրուսով հիվանդ և տանը հոսպիտալացման հերթի սպասող քաղաքացիներ Հայաստանում չկան, հայտարարել է Այրվածքաբանական կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը։

«Այս պահին տանը հոսպիտալացման հերթում գտնվող քաղաքացիներ չունենք»,- գրել է նա։

Հայաստանում դեկտեմբերի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 137,231-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2228 դեպք կա, այլ պատճառով՝ 567։ Առողջացածների ընդհանուր թիվը 111,795 է։ Փաստացի բուժվողները 22,641-ն են։