2 դեկտեմբերի 2020 - 14:16 AMT
Արցախում պատերազմին մասնակցած ժամկետայիններին սկսել են արձակուրդ տալ

Դեկտեմբերի 1-ից մեկնարկել է Արցախում պատերազմական գործողություններին մասնակցած պարտադիր ժամկետային զինծառայողներին արձակուրդի տրամադրման գործընթացը, ինչպես ավելի վաղ խոստացել էր ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Դեկտեմբերի 1-ին Հայաստան է ժամանել զինծառայողների առաջին մեծ խումբը։

Ավելի վաղ Արցախում ծառայող ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ցույցեր էին կազմակերպում՝ պահանջելով արձակուրդ տրամադրել պատերազմին մասնակցած ժամկետայիններին, ինչպես նաև բարելավել նրանց կենցաղային պայմաններն ու բուժսպասարկումը։