2 դեկտեմբերի 2020 - 15:20 AMT
Ապաքինվող զինվորներն արյան կարիք ունեն․ Հատկապես` 2-րդ դրականի

Արյան բանկ` Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնից հայտնում են, որ ապաքինվող բազմաթիվ զինվորներ ունեն արյան կարիք։

Կոչ է արվում արյան պաշարների համալրման համար մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ:

Նշվում է, որ անհրաժեշտ և կարևոր են արյան բոլոր խմբերը, սակայն առաջնահերթ է երկրորդ դրական արյան խումբը:

Արյան բանկն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00-ից մինչև 13:00-ն: Դոնորների ընդունումն իրականացվում է անձը հաստատող փաստաթղթով: