Կառավարությունն աջակցություն կտրամադրի սեպտեմբերի 27-ից տեղահանված արցախցիներին ժամանակավորապես հյուրընկալած ֆիզիկական անձանց:
Աջակցություն կստանան նրանք, ովքեր հյուրընկալել են Արցախի վերահսկողությունից դուրս եկած համայնքում հաշվառված և մինչև սեպտեմբերի 27-մ առնվազն վերջին 3 ամիսը Արցախում բնակված չափահաս քաղաքացիներին։
Այն տրամադրվելու է անհատույց՝ ամեն ամիս։ Յուրաքանչյուր հյուրընկալվածի համար՝ 30,000 դրամ, եթե հյուրընկալի կացարանը Հայաստանում է, և 45,000 դրամ, եթե հյուրընկալի կացարանն Արցախում է, որը ՀՀ օրենքով ենթակա չէ հարկման։
Միջոցառումից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով։ Մեկ հյուրընկալվողի համար գումարը տրամադրվելու է ամսական մեկ անգամ: