3 դեկտեմբերի 2020 - 13:59 AMT
8․2 մլրդ դրամ՝ ՀՀ-ում հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմանը

2021-ի բյուջեով հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման համար կհատկացվի 8․2 մլրդ դրամ՝ աշխատավարձերի, շենքային պայմանների, գրասենյակային ծախսերի ու տեխնիկական հագեցվածության համար։

Կառավարությունը հաստատել է հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման օրենսդրական փաթեթը, կոմիտեն 2021-ից իրականացնելու է կոռուպցիոն գործերով քննությունները։

Հակակոռուպցիոն կոմիտեն ներառելու է ազգային անվտանգության ծառայության, պետական եկամուտների կոմիտեի, հատուկ քննչական ծառայության, քնննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումները և դառնալու է կոռուպցիոն գործեր քննող միակ ու կենտրոնացված մարմինը։

«Կոմիտեն արդեն իսկ ստեղծված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, հետագայում ստեղծվելիք հակակոռուպցիոն դատարանի և ՀՀ գլխավոր դատախազությունում կոռուպցիոն հանցագործությունների քննության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության հետ ամբողջացնելու է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը»,- ասվում է որոշման մեջ։

Հակակոռուպցիոն մարմնի նախագահն ընտրվելու է մրցութային կարգով։ Մրցութային կարգով են ընտրվելու նաև կոմիտեի ծառայողները։

Ընթերցեք նաև․ «Թալանածը որոնելու գինը տնտեսական աճի բացակայությունն է»