3 դեկտեմբերի 2020 - 16:33 AMT
Խորեն Բայրամյանը` ՌՊԼ նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի և ռուսական «Ռոստովի» (Դոնի Ռոստով) կիսապաշտպան Խորեն Բայրամյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ, ասվում է լիգայի պաշտոնական կայքում։

Հայ ֆուտբոլիստը նոյեմբերին ՌԴ առաջնությունում 3 գոլի հեղինակ է դարձել՝ մասնակցելով 2 խաղի։

Բայրամյանի օգտին են քվեարկել ՌՊԼ փորձագետներն ու երկրպագուները։