26 փետրվարի 2009 - 16:54 AMT
Փետրվարի 27-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կժամանեն Երեւան
Փետրվարի 27-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) եւ Մեթյու Բրայզան (ԱՄՆ) հերթական տարածաշրջանային այցով կժամանեն Երեւան եւ շաբաթ երեկոյան կմեկնեն Ստեփանակերտ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին են հայտնել Երեւանում Ֆրանսիայի դեսպանության մամլո ծառայությունում: Երկուշաբթի օրը համանախագահները կվերադառնան Երեւան, որտեղ մի շարք հանդիպումներ կանցկացնեն Հայաստանի ղեկավարության հետ:

Դեսպանությունում դեռեւս դժվարացան հաղորդել` արդյոք Երեւանում տեղի կունենա միջնորդների մամլո ասուլիսը: