5 դեկտեմբերի 2020 - 11:23 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 1267 նոր դեպք է գրանցվել և 35 մահ

Հայաստանում դեկտեմբերի 5-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 140,959-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1267-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Մահվան ևս 35 դեպք է գրանցվել, որից 32-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2309 դեպք կա, այլ պատճառով՝ 586։

Ապաքինվել է ևս 1076 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 116,066 է։ Փաստացի բուժվողների թիվը 21,998 է։

Մեկ օրում թեստավորվել է 3305 մարդ, ընդհանուր առմամբ, 526,148 թեստ է արվել: