5 դեկտեմբերի 2020 - 15:06 AMT
Ադրբեջանցիները փորձում են խլել Դադիվանքը

Ադրբեջանական AzTV հեռուստաալիքը տեսանյութ էր հրապարակել իր էջում, ապա ավելի ուշ ջնջել այն, որի մեջ երևում էր՝ ինչպես են քրիստոնյա ադրբեջանցիներն այցելել Դադիվանք և աղոթել դրա տարածքում։

Թուրքաբնակ ադրբեջանցի լրագրող Ջավիդ Հուսեյնովը թվիթերում գրում է, որ Ադրբեջանը ճնշում է գործադրում՝ Դադիվանքը ստանալու համար:

Մասնավորապես, ադրբեջանցիներն ուդիներին ուղարկել են Քելբաջար (Քարվաճառ)՝ վանքում աղոթելու։ Հայ հոգևորականները նշել որ, նրանք կարող են մտնել եկեղեցի, սակայն առանց տեսախցիկների։ Նրանք աղոթել են շենքերից դուրս:

Դադիվանքը գտնվում է եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանին անցած Քարվաճառի տարածքում, հայտարարվել էր, որ վանքը չի անցնում ադրբեջանցիներին, հայ հոգևորականները կարող են մնալ և հոգևորական կարգեր անցկացնել այնտեղ։