5 դեկտեմբերի 2020 - 15:21 AMT
Աջափնյակի ղեկավարն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Նա տեղեկացրել է այդ մասին ֆեյսբուքյան իր էջում։

«Աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել և խնդրել եմ քաղաքապետ Մարությանին, որ չմերժի:

Այս պահին նպատակահարմար եմ գտել անցնել բիզնես գործունեության, քանի որ ունեմ բավականին փորձ և կապեր այդ ոլորտում և այս պահին կարևորում եմ մեր երկրում բիզնեսի զարգացումը․․․»,- գրել է նա։