26 փետրվարի 2009 - 19:04 AMT
Փետրվարի 28-ին Երեւանում կկայանա «Կովկասյան կավճե դարաշրջան» ներկայացման պրեմիերան
Փետրվարի 28-ին Երեւանի Գաբրիել Սունդուկյանի անվան Պետական ազգային ակադեմիական թատրոնի բեմում կկայանա «Կովկասյան կավճե դարաշրջան» ներկայացման պրեմիերան: Ներկայացումը բեմադրվել է համանուն գերամանացի արձակագիր եւ դրամատուրգ Բերտոլդ Բրեխտի պիեսի հիման վրա: Բեմադրությունը ռեժիսոր Տիգրան Գասպարյանինն է:

«Կովկասյան կավճե դարաշրջան» ներկայացումը Բ.Բրեխտի կողմից գրվել է 1945թ. երկու ամսվա ընթացքում եւ վերամշակվել 1953-1954թթ.: Պիեսի սցենարի հիմքում «Կավճե դարաշրջան» հինավուրց արեւելյան դրաման է եւ հայտնի բիբլիական ավանդությունը Սողոմոն արքայի մասին: Գերմանիայի սահմաններից դուրս «Կովկասյան կավճե դարաշրջանը» հանդիսանում է Բրեխտի ամենից հաճախ բեմադրվող պիեսներից մեկը: -ԱՊ-