26 փետրվարի 2009 - 20:09 AMT
ԱԹ. Անկարան Երեւանից նոր ԱԷԿ-ի շինարարությանը մասնակցելու առաջարկ է ակնկալում
Թուրքիայի կառավարությունը Հայաստանից նոր ատոմային էլեկտրակայանի շինարարությանը մասնակցելու պաշտոնական առաջարկ է ակնկալում: Այդ մասին գրում է «Անկախ թերթը»` վկայակոչելով Անկարայի բարձրաստիճան պաշտոնյային: Աղբյուրի համաձայն, միայն նման փաստաթուղթ ստանալուց հետո թուրքական կողմը կդիտարկի նախագծին միանալու հեռանկարի հնարավորությունը եւ կհայտնի իր որոշման մասին: Ինչպես Անկարայում հաղորդել է բարձրաստիճան պաշտոնյան, «բոլոր անհրաժեշտ պայմանների կատարման դեպքում Երեւանի առաջարկը կարող է ընդունվել»: