9 դեկտեմբերի 2020 - 10:25 AMT
Ադրբեջանի ԶՈւ սպայակազմի կորուստը․ 3 գնդապետ, 23 փոխգնդապետ, 49 մայոր, 54 կապիտան, 225 լեյտենանտ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տևած պատերազմի ընթացքում իր զինված ուժերի կորուստների անվանական տվյալները։

Հրապարակվել է 2723 զինծառայողի անուն, թեև նախկինում պաշտոնապես հայտարարվել էր, որ սպանվել է 2783-ը։

Ըստ այդ տվյալների` Ադրբեջանը կորցրել է բանակի 3 գնդապետ, 23 փոխգնդապետ, 49 մայոր, 54 կապիտան (մեկը` ռազմածովային ուժերի), 103 ավագ լեյտենանտ, 117 լեյտենանտ, 5 կրտսեր լեյտենանտ։

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ ադրբեջանական կողմի կորուստներն այդքանն են։ Սակայն դրանք վստահաբար տարբերվում են իրական թվից։ Բացի այդ, այս տվյալներում ընդգրկված չեն նաև Ադրբեջանի այլ ուժային կառույցների կորուստները (Պետական սահմանապահ ծառայության և Ներքին զորքերի)։