9 դեկտեմբերի 2020 - 11:36 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 1138 նոր դեպք կա և 25 մահ

Հայաստանում դեկտեմբերի 9-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 144,066-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1138-ով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Մահվան ևս 25 դեպք է գրանցվել, որից 21-ը՝ կորոնավիրուսից, 4-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2393 դեպք կա, այլ պատճառով՝ 601։

Ապաքինվել է ևս 1385 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 120,532 է։ Փաստացի բուժվողների թիվը 20,540 է։

Մեկ օրում թեստավորվել է 3306 մարդ, ընդհանուր 535,833 թեստ է արվել: