9 դեկտեմբերի 2020 - 13:52 AMT
ՌԴ-ն արգելել է Արմավիրից հայկական լոլիկի և պղպեղի ներմուծումը

Դեկտեմբերի 14-ից Ռոսսելխոզնադզորն արգելել է Հայաստանի Արմավիրի մարզից լոլիկի և պղպեղի ներմուծումը Ռուսաստան Pepino mosaic virus-ի պատճառով (պեպինո խճանկարային վիրուս), փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

2019-ի տվյալներով Հայաստանը ՌԴ բանջարեղեն մատակարարող 9-րդ երկիրն է։ Pepino mosaic virus-ը բանջարեղենի համար ամենավտանգավար վիրուսներից է, ավելի հաճախ այն ազդում է ջերմոցներում աճեցված մթերքների վրա։ Ջերմոցային խոնավությունն ու տաքությունը նպաստում է վիրուսի հարուցիչների ակցտիվացմանը։

Վիրուսը հայտնաբերվել է ներմուծման համար համապատասխան հավաստագիր ունեցող մթերքներում։

Դեռ 2020-ի հոկտեմբերին Ռոսսելխոզնադզորը ՀՀ-ին խնդրել էր խտացնել վերահսկողությունը ՌԴ արտահանվող բանջարեղենի նկատմամբ և տեղեկություն տրամադրել ձեռնարկված միջոցառումների մասին, սակայն այդ տեղեկությունը չի տրամադրվել։

Դեկտեմբերի 10-ից արգելվելու է նաև խնձորի ու լոլիկի ներմուծումն Ադրբեջանից։ Արգելք դրվել է նաև Ուզբեկստանից ու Թուրքիայից ներմուծվող որոշ բանջարեղենի վրա։