Թուրքիան դեկտեմբերի 8-ին չինական ընկերությունից պատվիրել է 50 միլիոն դեղաչափ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ: Առաջին մատակարարումը սպասվում է դեկտեմբերի 11-ին: Այս մասին հայտնում է Daily Sabah պարբերականը։
Առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջանի խոսքով՝ պատվաստումները երկրում կսկսեն նույնպես դեկտեմբերի 11-ից հետո, առաջինը կպատվաստվի բուժանձակազմը։
Չինական պատվաստանյութն անվճար է լինելու բոլորի համար, մինչդեռ այլ երկրների և ընկերությունների որոշ պատվաստանյութեր նախատեսվում է վաճառել դեղատներում։
Չինական Sinovac ընկերության պատվաստանյութը Թուրքիայում 3-րդ փուլի փորձարկումներն ավարտած առաջին արտասահմանյան պատվաստանյութն էր։
Թուրքիան պատվաստանյութ է պատվիրել նաև այլ երկրներից։ Բացի այդ, երկիրը մշակում է սեփական պատվաստանյութը, որը դեռ չի հասել 3-րդ փուլի փորձարկումներին։