9 դեկտեմբերի 2020 - 16:32 AMT
Ջերմուկում արևային կայաններ են կառուցում

Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքում սուբվենցիոն ծրագրով իրականացվում են արևային կայանների կառուցման աշխատանքներ, տեղեկացնում է նախարարությունը։

Ծրագրով նախատեսվում է Ջերմուկի «Զատիկ», Կեչուտի մանկապարտեզների և երկու արվեստի դպրոցների տանիքներին 300 կվ/ժ հզորությամբ ֆոտովոլտային վահանակների տեղադրում։

Ծրագրի արժեքը մոտ 138.8 մլն դրամ է, կառավարության համաֆինանսավորումը՝ 90.2 մլն դրամ, համայնքի ներդրումը՝ 48.6 մլն դրամ։