Հայաստանում դեկտեմբերի 10-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 145,240-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1174-ով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Մահվան ևս 28 դեպք է գրանցվել, որից 23-ը՝ կորոնավիրուսից, 5-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2416 դեպք կա, այլ պատճառով՝ 606։
Ապաքինվել է ևս 1350 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 121,882 է։ Փաստացի բուժվողների թիվը 20,336 է։
Մեկ օրում թեստավորվել է 3504 մարդ, ընդհանուր 539,337 թեստ է արվել: