ՀՀ Ազգային ժողովն ընդունել է 2021 թվականի բյուջեի օրինագիծը, որի համաձայն` բյուջեն եկամուտների գծով 1․569 տրիլիոն դրամ է (ավելի քան $3 մլրդ), ծախսերի գծով՝ 1․843 տրիլիոն դրամ (մոտ $3․6 մլրդ)։ Իսկ դեֆիցիտը (պակասորդը) 247 մլրդ դրամ է (մոտ $540 մլն)։
Պետբյուջեի եկամուտները գոյանում են հարկերից և պետական տուրքերից, պաշտոնական դրամաշնորհներից, այլ եկամուտներից։
ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացվում է 311,694,102,0 դրամ (ռազմական կարիքների բավարարմանը՝ 217,895,504,9), առողջապահության նախարարությանը՝ 114,495,752,3 դրամ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ 503,670,592,3, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ 177,648,938,8:
Բյուջեն ընդունվել է 84 կողմ, 14 դեմ ձայնով։