10 դեկտեմբերի 2020 - 17:50 AMT
Մասկը գոհ է Մարս թռչելու համար նախատեսված տիեզերանավի փորձարկումից

Իլոն Մասկի հիմնադրած SpaceX ընկերության StarshipSN8 տիեզերանավի նախատիպը հերթական փորձնական թռիչքն է արել։ Այն վայրէջքն ավարտելու պահին պայթել է։

Starship-ը հաջողությամբ հասել է սահմանված բարձրության և ապա սահուն վայրեջք է կատարել։

Իլոն Մասկը թվիթերյան իր էջում ջերմ շնորհավորել է իր թիմին՝ նշելով, որ խոսքեր չունի, չի հավատում աչքերին, արդյունքներն իր սպասածից ավելի են։ Տիեզերանավը նախատեսված է դեպի Մարս ապագա թռիչքների համար։