10 դեկտեմբերի 2020 - 12:52 AMT
Արմեն Սարգսյանը ու Ռոբերտ Քոչարյանը քննարկել են ՀՀ-ում ստեղծված իրավիճակը

Դեկտեմբերի 10-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Նրանք քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը:

Դեկտեմբերի 8-ին Սարգսյանը հանդիպել էր նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նրանք նույնպես քննարկել էին երկրում ստեղծված իրավիճակը:

Պատերազմը դադարեցնելու նոյեմբերի 10-ի լույս գիշերվա եռակողմ՝ ՀՀ-ՌԴ-Ադրբեջան հայտարարությունից հետո Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ սկսում է հանդիպումների և քննարկումների շարք, նա նաև առաջարկեց ստեղծել ազգային համաձայնության կառավարություն։ Սարգսյանի խոսքով՝ ինքը չի հավակնում վարչապետ դառնալու։