10 դեկտեմբերի 2020 - 19:11 AMT
Գյումրիում գլխավոր տոնածառ և տոնական զարդարանք չի լինի

Գյումրիում ամանորյա զարդարանք չի լինի, չի տեղադրվի նաև գլխավոր տոնածառը: Գյումրիի ավագանու նիստում միաձայն որոշում է կայացվել։

Քաղաքի միակ զարդարանքը կլինի քաղաքապետարանին ամրացված «Շնորհավոր 2021» գրությունը:

Երևանուն նույնպես ամանորյան զարդարանք և գլխավոր տոնածառ չի դրվելու՝ դրա համար նախատեսված 100 մլն դրամը փոխանցվել է Ստեփանակերտի վերականգնմանը։