26 փետրվարի 2009 - 22:12 AMT
Սանկտ Պետերբուրգում այսօր սպանել են երկու հայաստանցիների
Սանկտ Պետերբուրգում փետրվարի 26-ին 16:50-ին Լենինի պողոտայի թիվ 75 տան մոտ ինքնաձիգից գնդակահարվել են երկու հայաստանցիներ: Մեկը զոհվել է, մյուսը վերակենդանացման բաժնում է: Զոհերը` Հրաչ Արամյանն ու Դավիթ Ասոյանը ծնունդով Հայաստանից, բնակվում էին Պետերբուրգում ժամանակավոր գրանցմամբ եւ աշխատում էին «Մարշալ» ավտոշուկայում:

Լենինի պողոտայի թիվ 75 տան շքամուտքի մոտ, որտեղ գրանցված էր Արամյանը, անհայտ անձը գնդակահարել է երկուսին ինքնաձիգից եւ հեռացել: Արամյանը զոհվել է տեղում, Ասոյանը հոսպիտալացվել է:

Սանկտ Պետերբուրգի եւ Լենինգրադյան շրջանի Ներքին գործերի պետական վարչության մամլո ծառայության պետ Վյաչեսլավ Ստեպչենկոն նշել է, որ պաշտոնապես կարող է խոսել միայն նախնական տվյալների մասին, որոնց համաձայն, իրոք, կա մեկ տուժած, որին սպանել են (առանց մեկնաբանություններ տալու նրա անձի, անվան ու ազգանվան վերաբերյալ), մյուս մանրամասները դեռեւս պարզվում են: