11 դեկտեմբերի 2020 - 17:20 AMT
Կարաչաևո-Չերկեսիայում մահապարտը պայթեցրել է իրեն․ 6 վիրավոր կա

ՌԴ Կարաչաևո-Չերկեսիայի Ուչկեկեն գյուղում կանխվել է անհայտ անձի ներթափանցումն այն տարածք, որտեղ իրավապահ մարմինների կողմից կատարվում էին օպերատիվ որոնողական աշխատանքներ։

Բերման ենթարկելու ժամանակ հանցագործը գործի է դրել պայթուցիկ սարքն ու պայթեցրել իրեն, ասվում է Ազգային հակաահաբեկչական կոմիտեի կայքում։

Արդյունքում թեթև վիրավորում է ստացել 6 իրավապահ։ Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։ Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։

Իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ-որոնողական և քննչական գործողություններ, պարզվում է հանցագործի ինքնությունը։