11 դեկտեմբերի 2020 - 17:33 AMT
Ընտրական օրենսգրքի նախագիծը շրջանառության մեջ կդրվի 2021-ի սկզբին

Ընտրական օրենսգրքի նախագիծը շրջանառության մեջ կդրվի 2021-ի սկզբին։ Այս մասին, «Սիվիլնեթի» փոխանցմամբ, հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը։

Նշվում է, որ արդեն ընդունվել է «Կուսակցությունների մասին» օրենքը, որով երեք հիմնական փոփոխություն կա։

Դրանք են կուսակցությունների ֆինանսական թափանցիկության ավելացումը, կուսակցությունների գրանցման հետ կապված պայմանների ազատականացումը, վարչական ու քրեական պատասխանատվության սահմանումը՝ անդամություն պարտադրելու կամ պարտադրանքով անդամակցությունից հրաժարվելու և այլ հարցերի հետ կապված։