11 դեկտեմբերի 2020 - 18:20 AMT
Իշխան Սաղաթելյանին բերման են ենթարկել Ֆրանսիայի հրապարակից

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկել Ֆրանսիայի հրապարակից՝ խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնելու ժամանակ, տեղեկացնում է Yerkir.am-ը։

Ցուցարարները 10 րոպե ժամանակ էին պահանջել ոստիկանությունից՝ իրենց խաղաղ ակցիան անելու և երթով առաջ շարժվելու համար։

«Եթե մեզ 10 րոպե ժամանակ չունեն տալու, ուրեմն Նիկոլին 2 րոպե պիտի չտային։ Եթե մեր ժողովրդի անվտանգության մասին են մտածում, ուրեմն Նիկոլը մեր ժողովրդի անվտանգությունը դրել է խիստ հարցականի տակ։ Եթե մենք 10 րոպե իրավունք չունենք մեր բողոքի ակցիան իրականացնելու, ուրեմն մնում ենք այստեղ՝ ինչ կարան, թող անեն»,-հայտարարել է Սաղաթելյանը։

Բողոքի ակցիայի մասնակիցները նստել են գետնին՝ 10 րոպե մնալու և շարժվելու։ Այդ պահին ոստիկանները սկսել են հատուկ գործողությունը, որի արդյունքում խաղաղ ցուցարարներին՝ քաշքշելով և հարվածելով, տարել են դեպի ոստիկանական մեքենաները։ «Նիկո՛լ, դավաճան», վանկարկում էին ցուցարարները։

Ավելի վաղ բերման էր ենթարկվել նաև ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։ Որոշ քաղաքացիներ էլ փակել են Երևան-Սևան ճանապարհը: