Կրակոցներ հակառակորդի կողմից Սյունիքի տարածքի ու մարտական դիրքերի ուղղությամբ չեն հնչել։
Այս մասին, Sputnik Armenia-ի փոխանցմամբ, հայտնել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։
Նա հերքել է նաև Կապանի օդանավակայանի ու Ագարակ գյուղի վրա հակառակորդի հարձակման մասին լուրերը։
«Թուրքերն ուղղակի իրենց իրենց խրամատից բարձրախոսով հայտարարել են, թե` հետ գնացեք ձեր դիրքերը»,- ասել է մարզպետը։
Նրա խոսքով` մարզում մարտական «համար 1» պատրաստություն է տրված։ Ուժեղացված հսկողություն է իրականացվում։
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե Սյունիքի Ագարակ գյուղի ուղղությամբ փոխհրաձգություն է եղել, թշնամին 10 ժամ է տվել հայկական կողմին պաշպանական դիրքերը թողնելու համար։
Բացի այդ, նշվում էր` թշնամին հարձակման է անցել Ագարակ գյուղի ու Կապանի պաշտպանական դիրքերի ուղղությամբ, որտեղով անցնում է նաև դեպի Կապանի օդանավակայան տանող ճանապարհը։