14 դեկտեմբերի 2020 - 19:04 AMT
Հայկական կողմը սպասում է գերիների առաջին խմբի վերադարձին

Հայկական կողմը սպասում է գերիների առաջին խմբի վերադարձին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին։

Ավելի վաղ Արցախում կատարված առանձնապես ծանր հանցագործությունների համար ցմահ և 22 տարվա ազատազրկման դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը հանձնվել էին Ադրբեջանին։ Բացի այդ, նշվում է՝ վերադարձվել են պատերազմի ընթացքում գերեվարված ադրբեջանցիները։

Բանակցությունների արդյունքում Ադրբեջանն ու հայկական կողմը պայմանավորվել են փոխանակել գերիներին և պատանդներին «բոլորը` բոլորի դիմաց» սկզբունքով։

Իլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը կազմակերպված հանցավոր խմբով 2014 թվականի հունիսին անօրինական հատել էին ԼՂՀ պետական սահմանը, առևանգել և սպանել էին անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին, ինչպես նաև նույն հանցավոր խմբով կյանքիզ զրկել էին Երևան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ։