15 դեկտեմբերի 2020 - 11:16 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 438 նոր դեպք կա և 34 մահ

Հայաստանում դեկտեմբերի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 149,120-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 438 -ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 34 դեպք է գրանցվել, 26-ը՝ կորոնավիրուսից, 8-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2529 դեպք կա, այլ պատճառով՝ 626։

Ապաքինվել է ևս 1486 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 127,452 է։ Փաստացի բուժվողների թիվը 18,513 է։

Մեկ օրում կատարվել է 1905 թեստավորում, ընդհանուր առմամբ կատարվել է 551,637 թեստավորում: