15 դեկտեմբերի 2020 - 15:29 AMT
Թուրքիան ու Ադրբեջանն Իգդիր-Նախիջևան գազատար կկառուցեն

Դեկտեմբերի 15-ին Թուրքիայի ու Ադրբեջանի էներգետիկայի նախարարները պայմանագիր կստորագրեն Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման վերաբերյալ:

Այս նախագիծը, որի մասին խոսվում է տարիներ շարունակ, նպատակ ունի Թուրքիայի տարածքով նույնպես գազ հասցնել Ադրբեջանի հետ ցամաքային սահման չունեցող Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն:

Ներկայումս Նախիջևանին գազ է մատակարարում հարևան Իրանը, գրում է Ermenihaber-ը:

Նշվում է, որ նախագիծն իրականացնելու են թուրքական BOTAŞ պետական գազային ընկերության և ադրբեջանական SOCAR պետական ընկերության կողմից:

Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը հյուսիս-արևուտքում սահմանակից է Թուրքիայի Հանրապետության Իգդիրի մարզին: