15 դեկտեմբերի 2020 - 16:56 AMT
ՌԴ ԶՈւ-ն Լաչինի միջանցքում համերգ է կազմակերպել ռուս խաղաղապահների համար

Ռուսական բանակի Կենտրոնական ռազմական շրջանի երգի և պարի համույթը Լաչինի միջանցքի դիտակետերում ելույթ է ունեցել Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորումների զինծառայողների համար։

Խաղաղապահները շուրջօրյա ծառայություն են իրականացնում Լեռնային Ղարաբաղում։

ԼՂ-ում տեղակայված է 1960 զինծառայող: Խաղաղապահ զորքերի կազմում ՌԴ ԶՈւ Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումներն են:

Կողմերի՝ նոյեմբերի 10-ի լույս գիշերվա ստանձնած պայմանավորվածությունների կատարումը վերահսկելու համար դիտակետեր են ստեղծվել Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով: