16 դեկտեմբերի 2020 - 17:19 AMT
Արցախում որոնումների արդյունքում ընդհանուր 892 զոհված զինծառայողի դի են գտել

Որոնողական աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 15-ի դրությամբ հայտնաբերվել է 892 զոհված զինծառայողի մարմին։ Այդ մասին հայտնել են Արցախի ԱԻՊԾ-ից, գրում է «Փաստինֆոն»։

Որոնողական աշխատանքները շարունակվում են և նշված թիվը կփոխվի դեկտեմբերի 16-ի ուշ երեկոյան։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ որոնողական աշխատանքները շարունակվում են Ջաբրայիլում և Ֆիզուլիում։

Ինչ վերաբերում է ողջ մնացած զինծառայողների հայտնաբերմանը, ապա պարզվում է միայն մեկ հայ զինվոր է հայտնաբերվել նոյեմբերի 14-ին,՝ Շուշիի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում։ Նույն հատվածում հայտնաբերվել է նաև մեկ ադրբեջանցի։ Այլ ուղղություններում ողջ մնացած զինծառայողներ չեն հայտնաբերվել։

Ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող ռազմական գործողությունների վայրերում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու թույլտվություն է տրվել նաև անհետ կորած զինծառայողների հարազատներին: